Նամակը, որը զայրացած Ջոն Լենոնը The Beatles-ի քայքայվելուց հետո գրել է Փոլ ՄաքՔարթնիին եւ նրա կնոջը՝ Լինդային, աճուրդում վաճառվել է շուրջ 30 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նամակը գրամեքենայով է գրվել, որի վրա ձեռագիր ուղղումներ են արվել: Դրանում Լենոնը կոպտորեն դժգոհություն է հայտնում իր եւ կնոջ՝ Յոկո Օնոյի հանդեպ ամուսինների վերաբերմունքից:
Համարվում է, որ Լենոնը նամակը գրել է 1971 թվականին՝ ի պատասխան Լինդա ՄաքՔարթնիի նամակի, որը դժգոհել է, որ երաժիշտը հրապարակային չի բացատրել խմբից հեռանալու մասին որոշումը:




























