Ճապոնիայի կայսեր թոռը՝ 10-ամյա Հիսահիտո արքայազնը, որվ Քրիզանթեմյան գահի երրորդ ժառանգորդն է, վթարի է ենթարկվել մոր՝ արքայադուստր Կիկոյի հետ միասին։ Այս մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով կայսերական պալատի աշխատակազմին։

Այսօր՝ նոյեմբերի 20-ի վա առավոտյան, ժամը 7.30-իս սահմաններում, Կիկոն եւ նրա 10-ամյա որդին վթարի են ենթարկվել։ Սագամիհարա քաղաքի մոտ խցանման պայմաններում նրանց մեքենան բախվել է առջեւից ընթացող մեքենային։ Կիկոն ու արքայազնը չեն տուժել։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Հիսահիտո արքայազնը գահի միակ ժառանգորդն է կասերական ընտանիքի երիտասարդ սերնդից։ Նրա ծնողները ունեն նաեւ երկու դուստր։