Չինաստանում սելավներին հաջորդած սողանքի հետեւանքով 4 մարդ արգելափակվել է թունելում, հաղորդում է «Սինհուան»։
Միջադեպը տեղի է ունեցել Գուանսի Չժուանի ինքնավար շրջանում։ Նշվում է, որ 5 մարդ այդ պահին աշխատելիս է եղել թունելում, որը Խեչի եւ Բայսե քաղաքները միացնող մայրուղու մի մասն է։
Հանկարծակի հողի հոսքը փակել է թունելի մուտքը, սակայն մեկ աշխատողի հաջողվել է փրկվել։
Հաղորդվում է, որ 10 հազար խմ հողի զանգվածը 90 մետր երկարությամբ փակել է թունելի այդ հատվածը։
Ներկայումս դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։




























