Հնդկաստանի Ուտտար Փրադեշ նահանգում գծերից գնացքի դուրս գալու հետեւանքով զոհերի թիվը հասել է 128-ի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Hindu պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվում էր 120 զոհի եւ 200 տուժածի մասին: Ներկայում ճանաչել են 80 մարդու դիերը: Բոլորն էլ Հնդկաստանի քաղաքացիներ են:
Պատահարի պատճառը հայտնի չէ: Պաշտոնյաները ենթադրում են, որ ողբերգության պատճառ կարող էր դառնալ երկաթուղու ռելսերի վնասվածքը: Մեկ այլ պատճառ էլ համարվում է հնդկական երկաթուղու համար սովորական դարձած գերծանրաբեռնվածությունը. շուրջ 1000 ուղեւորի փոխարեն գնացքում 1700 ուղեւոր է եղել:




























