Հաիթիում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Ընտրատեղամասերը փակվել են, քվեաթերթիկների հաշվարկը սկսվել է, սակայն արդյունքների մասին շուտ չեն հայտնի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Haiti Libre-ի փոխանցմամբ՝ հաշվարկը կտեւի նոյեմբերի 21-30-ը, իսկ նախնական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 1-2-ին:
Դիտորդները հաղորդել են բազմաթիվ ընտրախախտումների մասին: Գրեթե երկու տասնյակ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ընտրատեղամասերի ուղղությամբ քար նետելու համար: Իսկ Ուանամինտ քաղաքում տարբեր թեկնածուների միջեւ բախումների ժամանակ մեկ քաղաքացի հրազենային վնասվածք է ստացել:
Նախագահի պաշտոնին 27 մարդ էր հավակնում: Հաիթիում ընտրությունների առաջին փուլն անցկացվել է 2015 թվականի հոկտեմբերին, սակայն արդյունքները չեղյալ էին հայտարարվել՝ նախընտրական պայքարի անազնիվ մեթոդների կիրառման պատճառով եւ անվտանգության նկատառումներից ելնելով:
Նոր ընտրությունները նշանակվել էին 2016-ի հոկտեմբերի 8-ին, սակայն «Մեթյու» փոթորկի հետեւանքով, որն այստեղ 573 մարդու կյանք խլեց, ընտրությունները հետաձգվել էին եւ անցկացվեցին այս կիրակի:
Եթե թեկնածուներից ոչ ոք 50% գումարած մեկ ձայն չհավաքի, քվեարկության երկրորդը փուլը կանցկացվի 2017 թվականի հունվարի 29-ին:




























