Հնդկաստանի Ուտար-Փրադեշ նահանգում ռելսերից դուրս եկած գնացքի աղետի զոհերի թիվը հասել է 142 մարդու: Արդեն 110 մարմին ճանաչվել է: Ավելի քան 200 մարդ է տուժել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Indian Express-ը: Ավելի վաղ հաղորդվել էր 100 զոհի մասին: Արտակարգ պատահարի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ պատահարի հիմնական վարկածներից մեկի համաձայն՝ պատճառը ռելսերի վնասվածքն էր:

Նոյեմբերի 20-ի գիշերը 14 շարժակազմից բաղկացած մարդատար գնացքը, որը շարժվում էր Ինդաուր-Պատնա երթուղով, երկրի հյուսիսում ռելսերից դուրս է եկել: Գնացքում եղել է ավելի քան հազար մարդ: