ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ–ը աջակցելու է ՆԱՏՕ–ին։ Այս մասին ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Նա ուրբաթ հեռախոսազրույց էր ունեցել Թրամփի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Նա հայտնել է, որ հավատարիմ է մնում ԱՄՆ–ի կողմից ՆԱՏՕ–ին աջակցելուն»,– ասել է Սթոլթենբերգ՝ Ստամբուլում Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, որը հեռարձակում էր ՆԱՏՕ–ի տեսաձայնային ծառայությունը։