YouTube–ում RealLifeLore–ի ալիքը ներկայացրել է անիմացիա, որում ցուցադրվում է, թե ինչպիսին կլիներ Մոնղոլական կայսրությունը 21-րդ դարում։ Տեսանյութի հեղինակները ենթադրում են, որ պետության սահմանները կլինեին այնպիսին, ինչպես 1279 թվականին, երբ Հուբիլայ խանը նվաճեց Չինաստանը։ Կայսրությունը կմիավորեր 28 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Հարավային Կորեան եւ Հնդկաստանը, իսկ բնակչության ընդհանուր թվաքանակը կկազմեր 1.9 մլրդ։

Մոնղոլական կայսրությունը ձեւավորվել էր 13-րդ դարում Չինգիզ խանի նվաճումների շնորհիվ եւ ընդգրկում էր պատմության մեջ ամենամեծ տարածքը։ Այն քայքայվել էր 14-րդ դարի վերջին։