Արքայազն Հարին, բրիտանական թագուհի Եղիսաբեթ 2-րդի թոռը, ժամանել է Անտիգուա, որտեղից սկսում է իր կարիբյան շրջագայությունը, որը ինչպես Կենքիսնգթոնյան պալատի ներկայացուցիչներն են ասում, պաշտոնական է, բայցեւայնպես «լի է լինելու զվարճանքներով», հայտնում է BBC–ն։
Առաջիկա 15 օրերին բրիտանական գահաժառանգ արքայազն Չառլզի կրտսեր որդին կայցելի Կարիբյան լողվազանի յոթ երկրներ որպես թագուհու պաշտոնական ներկայացուցիչ։ Արքայազն Հարին կայցելի վեց երկիր, որտեղ բրիտանական թագուհին է համարվում պետության ղեկավար՝ Անտիգուա ու Բարբուդու, Բարբադոս, Գրենադու, Սենթ Քիթս ու Նեւիս, Սենթ Լյուսիյա, նաեւ Սենթ Վինսեթ ու Գրենադինի։
Արքայազն Հարիի այցը համընկնում է Բարբադոսի ու Գայանայի ակախության 50 ամյակին, նաեւ Անտիգուայի ու Բարբուդայի անկախության 35-ամյակին։ Քենսինգթոնի պալատի ներկայացուցիչը ասել է, որ արքայազնը վաղուց էր ուզում այցելել այդ երկրներ ու հպարտ է, որ իրեն է պատիվ հասել այնտեղ ներկայացնել թագուհուն։




























