Գիտնականները պարզել են, որ հարուստ մարդիկ աղքատներից երկար են ապրում։ Թենեսիի համալսարանի մասնագետներն էլ իրենց հերթին են որոշել ստուգել այս տվյալի հավաստիությունը։  Գիտաշխատողները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում 50 ամերիկյան նահանգները բաժանվել են ըստ բնակչության եկամուտների մակարդակի, հայտնում է Informing–ը։

Փորձագետները վերլուծել են բնակչության եկամուտները ու դրանք համադրել ժողովրդագրական վիճակագրության հետ, մասնավորապես կյանքի միջին տեւողության։ Արդյունքում հաջողվել է պարզել, որ տնտեսապես անբարենպաստ իրավիճակով նահանգներում մարդիկ ավելի երիտասարդ են մահանում։ Մասնագետների խոսքով, որոշ դեպքերում հարուստ ու աղքատ ամերիկացիների կյանքի տեւողության տարբերությունը 10 տարվա է հասնում։

Նշում են, որ ամենահարուստ նահանգներում միջին եկամուտը կազմել է գրեթե 90 հազար դոլար, իսկ ամենաաղքատ նահանգներում՝ 24․2 հազար։