Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից զոհվել է 27 մարդ, հայտնում է BBC–ն։
Միջադեպը տեղի է ունեցել Բաքիր Օլում շիական մզկիթի մոտ։ Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարո է աճել։ Վիրավորել է մոտ 40 մարդ։ «Պայթյունը հնչել է Քաբուլի 6-րդ ոստիկանական շրջանում, մենք պարզում ենք կատարվածի հանգամանքները»,– ասել է ՆԳՆ ներկայացուցիչ Սեդիկ Սեդիկին։
Պայթյունի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել։




























