Թուրքիան կարող է անդամակցել Շանհայյան համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ չխզելով մյուս կազմակերպությունների հետ կապերը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
«Թուրքիան այն քիչ երկրներից մեկն է, որը կարող է միաժամանակ հարաբերություններ հաստատել տարբեր դաշինքների հետ, եւ նրա ուժը դրա մեջ է: Մենք այժմ ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենք: Մեր նախագահը (ՇՀԿ մտնելու) մտադրություն ունի, ինչի մասին նա հայտնել է: Տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան: Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կազամակերպությունների հետ մեր հարաբերությունները կխզենք»,- հայտարարել է Քուրթուլմուշը:




























