Նոյեմբերի 21-ին 88 տարեկանում մահացել է իռլանդացի գրող ու դրամատուրգ Ուիլյամ Թրեվերը, հայտնել է Lenta–ն։

Թրեւորին գրականության բնագավառում  Նոբելյան   մրցանակաբաշխության թեկնածուներից մեկն էին անվանում։ Գրողն արդեն երեք անգամ հաղթել է Costa բրիտանական գրական մրցանակաբաշխությունում ու չորս անգամ հայտնվել Բուքերովյան մրցանակաբաշխության շորթ լիսթում։

Նրա հայտնի ստեղծագործություններից են «Սահմանից անդին» պատմվածքների հավաքածուն, «Իռլանդիայի գրական լանդշաֆտը» մոնոգրաֆը։ Թրեւորի որոշ ստեղծագործություններ էկրանավորվել են։