ՌԴ իշխանությունները անթույլատրելի են համարում ՄԱԿ Անվտանգության խորհրդի ու Գլխավոր վեհաժողովի միջոցով Դամասկոսի ու Մոսկվայի վրա ճնշումը հումանիտար ճգնաժամի համատեքստում այս կամ այն որոշումների կայացման նպատակով, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«ՄԱԿ ԱԽ-ն ու ԳՎ օգտագործելու փորձերը ուղղած են հարցի քաղաքականացմանը՝ Սիրիայի ու Ռուսաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար։ Ցավոք մեր գործընկերները նման քաղաքականություն են վարում, որին մենք բնականաբար առարկում ենք»,- ասել է նա։




























