ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է կառավարությունում կարեւոր պաշտոնների մի շարք թեկնածուների հետ։

«Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ Թրամփը հանդիպել է նախարարական պաշտոնների եւս երկու թեկնածուների՝ Թեքսասի նախկին նահանգապետ Ռիք Փերիի հետ, որը Թրամփի հակառակորդն է եղել հանրապետական փրայմերիզների ժամանակ, ու Օքլահոմայի նահանգապետ Մերի Ֆելինի հետ։ Փերին կարող է զբաղեցնել էներգետիկայի կամ պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ Ֆելինը՝ անտառների ու այգիների պահպանության գերատեսչության ղեկավարի պաշտոնը։

Թրամփի նախընտրական ընտրարշավի մենեջեր Քելիեն Քոնուեյի խոսքով բոլոր նրանք ում հետ այս օրերին հանդիպել է Թրամփը «կարեւոր դեր են կատարում, արտահայտելով իրենց տեսակետները ու կիսելով փորձը», բայց ոչ բոլորը պարտադիր կընդգրկվեն նրա աշխատակազմում։

Նախօերին հայտնի է դարձել, որ Թրամփը շուտով կնշանակի նոր աշխատակազմի մի քանի առանցքային աշխատակիցների։ Նա խոստանում է, որ նրանք «ցնցող» մարդիկ են լինելու։

Նոյեմբերի 20-ին Թրամփը հանդիպել է երկու քաղաքական գործիչների հետ, որոնք ակտիվ աջակցել են նրան նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի ու Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստիի հետ։