Ռուսաստանի կողմից «Իսկանդեր» համալիրների ու «Ս-400» ԶՀՀ-ների տեղակայումը Կալինիգրանդի շրջանում «ապակայունացնում է եվրոպական անվտանգությունը»։Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին, մեկնաբանելով ՌԴ Ֆեդերացիայի խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը ստիպված է լինելու ուժեղացնել օդատիեզերական պաշտպանության համակարգը արեւմտյան ուղղությամբ։ Մասնավորապես տեղակայելով «Ս 400» ու «Իսկանդեր» համալիրներ Կալինինգրադում։

«Ռուսաստանը սպառնում է Կալինինգրադում տեղակայել «Իսկանդերներ»՝ ի պատասխան Եվրոպայում տարբեր զարգացումների, որոնցից ոչ մեկը ռազմականպատասխան չի պահանջում»,- ասել է Քիրբին, փոխանցում է Reuters–ը։ Նա Ռուսաստանին կոչ է արել զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք հակասում են անվտանգության ու կայունության ապահովման նպատակներին։