Իսրայելում Լեհաստանի կառավարական պատվիրակության ավտոշարասյան մասնակցությամբ վթարի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ի երեկոյան, երբ պատվիրակությունը Թել Ավիվի օդանավակայանից Երուսաղեմ էր ուղեւորվում։ Պատվիրակության կազմում էին Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն, ԱԳ, ՊՆ, Սպորտի ու ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական քաղաքականության նախարարները։
Իրար են բախվել մի քանի մեքենաներ, թեթեւ վնասված է ստացել Լեհաստանի Պահպանության բյուրոյի աշխատակիցը, որին հիվանդանոց են տեղափոխել բուժզննման համար։ Աղբյուրի խոսքով, վթարի պատճառ դարձած մեքենայի ղեկին իսրայելցի վարորդ է եղել։




























