Պեկին–Կունմին մայրուղու վրա ավտովթարից զոհվածների թիվը հասել է 17-ի։ Բացի այդ, եւս 37 մարդ վիրավորվել է, նրանց ֆիզիկական վիճակը գնահատվում է կայուն, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Նախօրեին 10 մեքենաների մասնակցությամբ միանգամից մի քանի բախում էր տեղի ունեցել Շանսիի վարչական կենտրոն Տայյուան տանող ճանապարհին։ Ավտովթարները տեղի են ունեցել վատ եղանակային պայմանների պատճառով։ Շրջանում ձյունախառն անձրեւ էր տեղում։ Վթարից վնասվել է 56 մեքենա։