Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Agni-1 բալիստիկ հրթիռը, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել: Այս մասին հայտնում է PTI-ը:
Հրթիռն արձակվել է Օրիս նահանգի Աբդուլա Կալամա կղզում գտնվող զորավարժարանից: Արձակումը վարժանքային էր: Այն նախաձեռնվել է օպերատիվ պատրաստականության նպատակով Ռազմավարական զորքերի հրամանատարության մարտական նախապատրաստության պարբերական միջոցառումների շրջանակում:
Agni-1 հրթիռի հեռահարությունը 700 կիլոմետր է: Այն մոտ 12 տոննա է կշռում եւ ընդունակ է մոտ 1 տոննա քաշով միջուկային կամ սովորական մարտագլխիկ կրել:




























