ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար Միացյալ թագավոության Անկախության կուսակցության նախկին առաջնորդ, Brexit-ի նախաձեռնողներից Նայջել Ֆարաջին տեսնել ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում:
«Շատերը կցանկանային, որպեսզի Նայջել Ֆարաջն ԱՄՆ-ում ներկայացներ Մեծ Բրիտանիան: Նա լավ կաշխատեր»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Նշենք, որ նախընտրական արշավի ընթացքում Ֆարաջը սատարում էր Թրամփին, վերջինի ընտրվելուց հետո նրանք նաեւ հանդիպել են:
«Brexit-ը Բրիտանիայի համար գլոբալ հնարավորություններ է նշանակում: Բրիտանիայի համար առաջնահերթություններից մեկը պետք է ԱՄՆ-ի եւ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները լինեն»,- հանդիպումից հետո հայտարարել էին գործիչները:




























