Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) կեղծման դեմ պայքարում բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ: Այս մասին նոյեմբերի 22-ին Երեւանում անցկացվող «Հակակեղծում 2016» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի ներսում ապրանքներն ազատորեն տեղաշարժվում են: Հարկավոր է այս ազատությանը համարժեք ուժեղացնել նաեւ ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Մասնավորապես, վերջերս ուժի մեջ է մտել Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների համակարգման մասին ԵՏՄ Համաձայնագիրը: Դրա հաջող իրականացումը կօգնի համատեղ պայքարել անօրինական եւ կեղծ արտադրանքի դեմ:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Հակակեղծում 2016» համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Արդյունաբերական կեղծումներին հակազդեցության կազմակերպությունների միջազգային ասոցիացիան: