Գերմանական Lufthansa ավիաընկերությունը նոյեմբերի 23-ին օդաչուների գործադուլի պատճառով 876 չվերթ կչեղարկի: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը:

Ավիափոխադրողը հստակեցրել է, որ նախապես մոտ 3 հազար չվերթ էր պլանավորված, որոնցից կիրականացվեն 2124-ը:

Գերմանիայի քաղաքացիական ավիացիայի օդաչուների Cockpit պրոֆմիությունը հայտարարել է չորեքշաբթի Lufthansa-ի եւ նրա դուստ ընկերության՝ Eurowings-ի օդաչուների հերթական գործադուլի անցկացման մասին:

Աշխատավարձի բարձրացման պահանջով գործադուլը կտեւի մեկ օր: