Ֆրանսիայի Էվրե քաղաքի բնակիչն ժառանգություն ստացած իր տանը տարբեր սենյակներում թաքցրած 100 կգ ոսկի է գտել, գրում է Normandie-Actu-ն։
Ֆրանսիացին ոսկին գտել է այն ժամանակ, երբ հին կահույքն էր հանում տնից։ Սկզբում նա հայտնաբերել է մի մետաղական տուփ, որն ամրացված էր պահարանի տակ, դրանում էլ՝ ոսկեդրամներ։ Ոսկի է հայտնաբերվել նաեւ մյուս սենյակներում՝ այդ թվում լոգարանում։
Որոնումների արդյունքում հայտնաբերվել է 5 հազար ոսկեդրամ, երկու մեծ 12 կիլոգրամանոց սալիկ ու 37 հատ էլ 1 կիլոգրամանոց սալիկ։ Գտնված ոսկու ընդհանուր արժեքը կազմել է 3․5 մլն եվրո։
Ֆրանսիացին նաեւ հայտնաբերել փաստաթղթեր, որոնք հաստատում են ոսկու օրինական ձեռքբերումը 20-րդ դարի 50-60-ականներին։ ժառանգորդն իր գտած ոսկիները վաճառել է աճուրդում։ Ըստ Ֆրանսիայի օրենսդրության հայտնաբերված գանձերի 45 տոկոսը պետությունն է ստանում։




























