Համացանցում վաճառվում է սուրբծննդյան տիկնիկախաղ հիփսթերների համար, որը արժե 130 դոլար, հայտնում է The Telegraph–ը։
Ձեւավորման մեջ օգտագործվել են Amazon Prime–ի նվերները , սեգվեյների մանրաքանդակները, արեւային մարտկոցով կտուր։ Տիկնիկախաղի հերոսներից մի քանիսը սելֆիի համար հարմար դիրք են ընդունել, մյուսները լուսանկարներ են ներբեռնում «Ինսթագրամ»-ում։
Modern Nativity -ի հեղինակ Քեյսի Ռայթի խոսքով իրենց ապրանքը երկու տրամագծորեն հակառակ արձագանք է առաջացնում։ Ոմանք ասում են, որ այն հրաշալի է ու պետք է գնել այն, մյուսները նման տիկնիկախաղը անվանում են սրբապղծություն։ «Եվ այդ երկու ծայրահեղություններից բացի միջանկյալ արձագանք չկա»,- հավելել է Ռայթը։




























