Գլենդելում հայն ինքնասպանություն է գործել՝ գնացքի տակ նետվելով: Պատճառն այն է, որ նրան կասկածել են կնոջ վրա հարձակվելու մեջ:
Ոստիկանների փոխանցմամբ՝ 57-ամյա Հենրիկ Մանուկյանին որոնում էին որպես կասկածյալ: Այս մասին գրում է ktla.com-ը:
Մանուկյանի 50-ամյա կնոջը մեկ օր առաջ գտել էին կոկորդի հատվածում խորը կտրված վիրավորումով: Կինը տեղափոխվել է տեղի հիվանդանոցներից մեկը:




























