Թաիլանդի ոստիկանությունն առաջին անգամ ընդունել է, որ երկրի հարավային հատվածում կարող են «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ լինել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bangkok Post-ը:
Իշխանությունները նման հայտարարությամբ հանդես են եկել այն բանից հետո, երբ ավստրալական ոստիկանությունը նախազգուշացրել են, որ երկրում կարող են ԻՊ-ի զինյալներին ֆինանսական աջակցություն ցուցաբերող քաղաքացիներ լինել: Ավստրալիայի ոստիկանությունը նաեւ հայտաբերել է, որ Թայլանդից ավելի քան 100 հազար օգտատերեր Facebook-ում ԻՊ-ի հետ կապ ունեցող էջեր են այցելել:
ԻՊ-ի կողմնակիցներ կան նաեւ Մալազիայի, Ինդոնեզիայի եւ Սինգապուրի քաղաքացիների շրջանում, սակայն Թաիլանդի բնակիչների մասին նախկինում հայտնի չէր:
Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Մալազիայում 16 մարդ է ձերբակալվել՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի մեղադրանքով:




























