Իտալիայի իրավապահ մարմինները միջազգային նարկոտրաֆիկին մասնակցության մեղադրանքով 45 անձի է ձերբակալել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով RaiNews24 հեռուստաալիքը:
2013 թվականի նոյեմբերից սկսված հետաքննության շրջանակում հանցավոր խումբ է բացահայտվել, որը կազմված է հիմնականում իտալացիներից եւ հարավամերիկացիներից եւ զբաղվում է Միլան թմրանյութերի մատակարարմամբ եւ վաճառքով:
«Ռուբենս» գործողության շրջանակում նաեւ պարզվել է, որ խումբը Պերուից եւ Նիդեռլանդներից կոկաին, իսկ Ալբանիայից մարիխուանա է հասցրել Ապենիններ:



























