Թաիլանդում բոլոր օղակների պետական ծառայողները՝ ուսուցիչներ, զինվորականներ, ոստիկաններ, դիվանագետներ, դատախազության աշխատակիցներ եւ դատավորներ, զանգվածաբար հավատարմության երդում են տվել Թաիլանդում իշխող Չաքրի դինաստիային, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Պարբերականի տվյալներով՝ միայն Կառավարական տանը երդում տալու համար ավելի քան 4 հազար մարդ էր հավաքվել, իսկ ակցիայի մասնակիցների թիվը հասնում էր մի քանի հարյուր հազարի։ Երդման արարողությունն ընթացել է երկրի 77 նահանգներում, բոլոր զորամասերում եւ ոստիկանության տեղամասերում։
«Ես պահպանում ե, Չաքրի դինաստիայի բոլոր միապետերի նկատմամբ հավատարմությունը մինչեւ մահ»,– առաջինը երդվել է Թաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչան։
Ակցիայի մասնակիցները նաեւ երդվել են ակտիվորեն մասնակցել համազգային բարեփոխումներին եւ պաշտպանել Թաիլանդի բոլոր օրինական կառավարություններին, որոնք գործում են սահմանադրական միապետության շրջանակներում եւ հանուն Թաիլանդիչ ժողովրդի բարօրության։




























