ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին եւ քննարկել սննդամթերքի անվտանգության ոլորտում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը:
Ծառայության պետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի աջակցությամբ սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված ծրագրերը եւ համոզմունք հայտնել, որ կառուցողական եւ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի՝ ամրագրելով նոր որակ:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Միաժամանակ, կարեւորելով սպառողներին անվտանգ եւ որակյալ սննդով ապահովելու անհրաժեշտությունը, պատրաստամակություն է հայտնել գործակցել ոլորտում շահագրգիռ կառույցների՝ մասնավորապես ՀԲ-ի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է ՀԲ-ի երկու՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում եւ մրցունակություն 2 (CARMAC 2) եւ Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին:
Բանկի գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը ներկայացրել է մեր երկրում հաջողությամբ իրականացված մի շարք աշխատանքներ՝ սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման ծրագիրը, ՍԱՊԾ տեսուչների դասընթացները, թռչնագրիպի հակազդման ծրագիրը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել դրանք եւ հասնել ավելի մեծ արդյունքի: Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ ծրագրի ղեկավար Բեկզոտ Շամսիեւը ներկայացրել է թե մինչեւ հիմա արձանագրված ձեռքբերումները, թե այն մարտահրավերները, որոնք դեռ լուծում են պահանջում: Նա նաեւ ընդգծել է Համաշխարհային բանկի շահագրգռվածությունը համագործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու, ինչպես նաեւ այլ երկրների՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում հաջողված փորձը կիսելու հարցերում:
Ծառայության ղեկավարը նախանշել է համագործակցության հնարավոր ուղղությունները՝ խոսելով մի շարք գործընթացներ թվայնացնելու անհրաժեշտության, լաբորատոր կարողությունների հզորացման՝ տեխնիկական աջակցության եւ Ծառայութան կազմում գտնվող լաբորատորիայի միջազգային հավատարմագրման մասին՝ ակնկալելով այս հարցերում միջազգային կառույցների աջակցությունը: Քննարկվել է նաեւ հետագա համատեղ աշխատանքի ձեւաչափը, մասնավորապես՝ կարծիքներ են փոխանակվել առաջնահերթությունները սահմանելու եւ սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը վերանայելու վերաբերյալ:





























