Նորվեգիայում գարնանը կթողարկեն նոր 200 կրոն արժողությամբ թղթադրամ, որի վրա կլինի ձողաձկան, ձկնորսական բոտի եւ ուռկանի պատկեր, հայտնում է The Independent Barentsobserver–ը։
«Հարյուրամյակներ շարունակ ձկնորսությունը Նորվեգիայի առափնյա շրջանում եկամտի հիմնական աղբյուրն էր եւ մշակույթի մասը»,– մեջբերում է պարբերականը Նորվեգիայի Կենտրոնական բանկի բացատրությունը։
Թղթադրամի հակառակ երեսին պատկերված է ձկնորսական բոտ, ուռկան եւ ալիքների վրա նավիգացիոն նշան։
Նորվեգացիները ձկնորսության եւ ծովամթերքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեն։




























