Թեքսասի ռեստորաններից մեկի մատուցողը հաճախորդից 750 դոլար թեյավճար է ստացել այն բանից հետո, երբ հիշատակել է, որ 2 տարի չի տեսել Հյուսիսային Իռլանդիայում ապրող իր ընտանիքին, հայտնում է BBC–ն։

22-ամյա մատուցող Բեն Միլլարը պատմել է, որ անցյալ շաբաթ ինքը սպասարկում էր Ջեֆֆրի անունով մի տղամարդու, եւ իրենք խոսել էին Իռլանդիայի մասին։ Ջեֆֆրին հիշատակել էր, որ հաճախ է այնտեղ լինում, իսկ Բենը գանգատվել էր, որ կուզեր ավելի հաճախ տեսնել իր ընտանիքին։ Հաճախորդը անդորրագիր էր թողել, որի վրա մակագրել էր. «Հուսամ, որ սա թույլ կտա քեզ արձակուրդների ժամանակ մեկնել Իռլանդիա»։ Մատուցողի խոսքով՝ ինքը երբեք նման առատ թեյավճար չէր ստացել։ Նրա ընկերուհին հղի է, եւ Բենը հույս ուներ գումար կուտակել որդու ծննդյան ընդառաջ, որպեսզի իր ընտանիքին ներկայացնի Բելֆաստում ապրող ազգականներին։