Երեւանում նոյեմբերի 11-ի երեկոյան փաստաբան Վարդան Նիկողոսյանին բերման ենթարկելու գործով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի  258-րդ հոդվածի 1-ին մասով՝ Խուլիգանությունը:

Վարդան Նիկողոսյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ  նոյեմբերի 11-ի երեկոյան, երբ Երեւանի սրճարաններից մեկում երեխայի ծնունդ նշելիս են եղել, մի քանի ոստիկան են ներս մտել եւ ապօրինի պահանջներ ներկայացրել, ինքը միջամտել է եւ բերման ենթարկվել:

Փաստաբանը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն, նաեւ փաստաբանների պալատ՝ ոստիկանների ապօրինի գործողությունների հետ կապված: