Լոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 0.13%-ով՝ հասնելով մեկ բարելը 48.02 դոլարի:

Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.04%-ով եւ կազմել 48.97 դոլար՝ մեկ բարելի դիմաց: