Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը 10 մլն դոլար կնվիրաբերի ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարի համար, որոնք, նրա կարծիքով, կապված են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի «սադրիչ հռետորաբանության» հետ: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

«Մենք պարտավոր ենք ինչ-որ բան ձեռնարկել՝ տեղի ունեցողին պատասխան տալու համար»,- ասել է ներդրողը:

Դրանից զատ, Սորոսը մտահոգություն է հայտնել նման հանցագործությունների հաճախակիացող դեպքերի եւ շենքերի ու մեքենաների վրա սվաստիկայի ի հայտ գալու կապակցությամբ: