Ամերիկացի հոգեբանները ծնողներին խորհուրդ են տվել իրենց երեխաներից չթաքցնել, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի: EurekAlert!-ի փոխանցմամբ՝ հետազոտությունը հրապարակվել է Lancet Psychiatry-ում:
Հոգեբանների կարծիքով՝ Սանտա Կլաուսի մասին սուտը երեխաների համար կարող է կործանարար լինել, իսկ դրա դրդապատճառներից մեկը դրան հավատալու իրենց՝ ծնողների ցանկությունն է եւ այդկերպ մանկություն վերադառնալը:
Գիտնականները կարծում են, որ երբ երեխաները իմանում են, որ Սուրբծննդյան կախարդը, որն ապրում է Հյուսիսային բեւեռում եւ կարող է գնահատել մյուս մարդկանց արարքները, այդ թվում՝ նրանց ստախոսությունը, մտացածին է, հայտնվում են հոգեբանական բարդ վիճակում:
Ըստ հոգեբանների, այդուհանդերձ, երեխաներին երբեմն խաբելն իմաստ ունի: Օրինակ՝ երբ սատկում է տնային սիրելի կենդանին, ավելի ճիշտ է ասել, որ կատուն կամ շունը «հատուկ վայր» են տեղափոխվել, այլ ոչ թե պատմել ածխածնի երկրաքիմիական շրջափուլի հետեւանքով նրանց «վերամարմնավորման» մասին:




























