Հայաստանը Համաշխարհային բանկից 50 մլն դոլար կստանա բյուջեի կարիքների համար։ Վարկային համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել նոյեմբերի 24–ին Կառավարության նիստում։
«Զարգացման քաղաքականության 4-րդ վարկի» տեսքով հատկացվող միջոցները կտրամադրի Զարգացման եւ վերակառուցման միջազգային բանկը։ Միջոցները կտրամադրվեն 25 տարի ժամկետով, որից 14 տարին՝ արտոնյալ ժամկետով։ Վարկը կտրամադրվի 6–ամյսա Libor + ֆիքսված սպրեդ տոկոսադրույքով, որը սահմանված է գումարի փոխանցման պահին։



























