ՄԻԵԴ–ն ընդունել է ադրբեջանցի լրագրող, «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Մուստաֆա Հաջիբեյլիի իրավունքների խախտման փաստը, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով։
Ինչպես հայտնում է contact.az–ը, ՄԻԵԴ–ը սահմանել է Հաջիբեյլիին 10 հազար եվրո փոխհատուցում վճարել եւ եւս 3 հազար եվրո դատական ծախսերի համար։ Բողոքը ներկայացվել էր 2011–ի ապրիլի 2-ին «Դեմոկրատ» թերթի խմբագրի նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով։ Հաջիբեյլիին ձերբակալել էին խաղաղ ցույցը ցրելու ժամանակ եւ տարել Բաքվի ոստիկանության Նասիմինի շրջանային վարչություն, որտեղ անմարդակային վերաբերմունք էին ցուցաբերել:




























