Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 1962 թ․ հետո առաջին անգամ նոյեմբերին ձյուն է եկել։ Անսպասելի ձյունը խափանումներ է առաջացրել քաղաքային տրանսպորտի աշխատանքում, հայտնում է BBC–ն։
Տոկիոյում ջերմաստիճանը իջել է զրոյի, ըստ Ցելսիուսի, չնայած երկրում նոյեմբերի վերջին սովորաբար 10-17 աստիճան է լինում։
Ձյուն Ճապոնիայում սովորաբար հունվարին կամ փետրվարին է գալիս եւ որպես կանոն արագ հալչում է։


























