Amazon ընկերությունը ներկայացրել է «խելացի» տան համար սարքեր, որոնք կհետեւեն, որպեսզի մթերքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները տանը չսպառվեն։
Արդեն հունվարին գործարկված Amazon Dash Replenishment նախագիծը մինչ այդ հիմնվում էր «խելացի» կոճակների գործածման վրա, որոնց սեղմելիս դրանք ինքնուրույն պատվիրում էին անհրաժեշտ ապրանքները ինտերնետային խանութներից։ Ընդ որում յուրաքանչյուր կոճակը ծրագրավորված էր միայն մեկ որոշակի ապրանք պատվիրելու համար։ Հիմա ընկերությունը որոշել է ավելի ավտոմատ դարձնել ինտերնետով ապրանքներ պատվիրելը, գրում է Naked-Science–ը։
Amazon–ում ներկայացված սարքերից մեկը ստացել է WePlenish անվանումը։ Դա մի գաջետ է, որը ֆիքսվում է տանը։ Սարքն ուսումնասիրում է սպառողական սովորությունները, իսկ հետոս սկսում է հետեւել, որ տանը միշտ լինեն անհրաժեշտ ապրանքները՝ ինքնուրույն պատվիրելով պակասող ապրանքները։
Մեկ այլ սարք էլ ստացել է GeniCan անվանումը, այն միանում է աղբամանին, որտեղ սկանավորում է դեն նետվող մթերքների շտրիխ կոդերը։ Դրանից հետո սարքը ստեղծում է ցանկ՝ ապրանքների գնումների համար։ Տանտերերը կարող են նաեւ ձայնային հրամանների օգնությամբ ապրանք հավելել այդ ցանկին։




























