Corona գարեջրային ապրանքանիշի հիմնադիր, միլիարդատեր Անտոնինո Ֆերնանդեսն Իսպանիայի հյուսիսում գտնվող իր հայրենի գյուղի բնակիչներին 209 մլն դոլար է կտակել: Այս մասին գրում է Life-ը՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Անտոնինո Ֆերնանդեսը ծնվել է 1917 թվականին, Սերեսալես դել Կոնդադո գյուղում: Նա ընտանիքի 13 երեխաներից 11-րդն էր: Ընտանիքն աղքատության մեջ է ապրել, այդ պատճառով ապագա գործարարը նույնիսկ ստիպված է եղել դպրոցը թողնել:

32 տարեկանում Անտոնինոն հարազատների հետ Մեքսիկա է արտագաղթել, որտեղ էլ սկսել է կարիերան: Նա դարձել է Grupo Modelo գարեջրագործարանի գլխավոր տնօրենը, հայտնի բարերար է եղել:

2016 թվականի օգոստոսին Ֆերնանդեսմ 98 տարեկանում մահացել է: Իր կարողության մի մասը՝ 209 մլն դոլար, նա կտակել է հայրենի իսպանական գյուղի բնակիչներին: The Telegraph-ի հաղորդմամբ՝ ներկայում Սերեսալես դել Կոնդադոյում 80 մարդ է ապրում: Արդյունքում, միլիարդատիրոջ համագյուղացիներից յուրաքանչյուրը շուրջ 2.6 մլն դոլար կստանա: