«ՎիմպելԿոմ» ընկերությունը իր ինովացիոն ծառայություններից շատերը առաջին անգամ Հայաստանում է փորձարկել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «ՎիմպելԿոմ»-ի Եվրասիայի գծով գործադիր տնօրեն Միխայիլ Գերչուկը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

«ՎիմպելԿոմ» ընկերությունը Հայաստանում է առաջին անգամ առաջարկել  բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ինտեգրված Neo արտադրանքը: Այստեղ հաջողությունից հետո նման ծառայություններ են առաջարկվել Ուկրաինայում եւ Ղազախստանում: Հայաստանում փորձարկված մյուս նոր տեխնոլոգիան LTE-ի 4-րդ սերունդի ցածր հաճախականության կապն է: LTE 450 կապը երկրի շրջանների բնակիչներին ինտերնետի միանգամայն այլ որակի եւ արագության հասանելիություն է ապահովել:
«Հայաստանում դժվար էր խոշոր քաղաքների սահմաններից դուրս արագ ինտերնետ առաջարկել: Դրանով իսկ հաճելի է նշել, որ մեր շնորհիվ  Հայաստանն աշխարհում երրորդ երկիրն է, որտեղ LTE 450 է կիրառվել: Մինչ այս այդպիսի տեխնոլոգիա էր կիրառվում միայն Սկանդինավիայում, որտեղ կապի որակը եւ կապի հաստատումն ավանդաբար շատ բարձր են»,- նշեց Գերչուկը:
«ԱրմենՏել»-ը «ՎիմպելԿոմ»-ի դուստր ընկերությունն է, որը երկրում կապի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է, նաեւ հանրապետության կարեւորագույն գործատուներից մեկը: 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ընկերությունը դարձել է 10-րդ հարկատուն: