Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի եւ տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թ. նոյեմբերի 29-ից գործարկվելու են Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:



























