Իսրայելի ոստիկանությունը կալանավորել է 22 մարդու, որոնց կասկածում են երկրի որոշ քաղաքներում բնակելի թաղամասերի տներն այրելու մեջ, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները:

Jerusalem Post-ի տվյալներով՝ նոյեմբերի 26-ին ձերբակալվել է 2 չարագործ, որոնց կասկածում են Բենիամինի շրջանում մի քանի բազմահարկ տներ հրդեհելու մեջ:

Նշենք, որ հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 25-ի երեկոյան եւ մարվել էր շաբաթ առավոտյան: Այս պահին կրակի հիմնական օջախները մարված են:

Այրվել է 15 տուն, վնասվել 22 շինություն: Բնակիչները տարհանվել են: