Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կրոնը կարող է մարդու մարմնում ապրող հատուկ միկրոօրգանիզմների գործունեության հետեւանք լինել, գրում է Biology Direct-ը:
Չնայած թվացյալ ֆանտաստիկային՝ մանրէները, որոնք կարող են փոխել իրենց կրողի վարքը, հազվադեպ երեւույթ չեն:
Օրինակ՝ Wolbachia մանրէն բարձրացնում է միջատների զույգավորվելու ցանկությունը, ինչի արդյունքում աճում է պոտենցիալ մանրէներ կրողների պոպուլյացիայի աճը, Ophiocordyceps սունկը մրջյուններին ստիպում է մահանալ մրջնաբույնի առանցքային տեղերում, իսկ կատուների մեջ ապրող տոքսոպլազման փորձում է կերակրել իր տիրոջը՝ փոխելով մկների վարքը. վարակված մկները դադարում են վախենալ կատուներից եւ իրենք են գնում նրանց մոտ:
Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանները վստահ են, որ կրոնը կարող է առաջանալ ինչ-որ նման միկրոօրգանիզմով վարակված մարդկանց պատճառով, որոնց վարքում փոփոխություններ են նկատվում:
Գիտնականներն իրենց ենթադրությունները հաստատում են նրանով, որ հին աշխարհում կրոնների տարածումը կարելի է համեմատել համաճարակների բռնկումների հետ:




























