Կորեացի գիտնականները հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ, հնարավոր է, Չինգիզխանը եվրոպացիների սերունդ է եղել, հայտնում է PLoS ONE-ը:

Հաղորդվում է, որ դեռեւս 12 տարի առաջ Մոնղոլիայում պեղումների արդյունքում հայտնաբերվել էին 7 մարդկանց մասունքներ: Դրանցից 3-ը կանայք էին: Ասիացի գիտնականները կարծում են, որ այդ կանանցից մեկը մահվան պահին 50 տարեկան է եղել եւ ունեցել 3 որդի, որոնք մահացել էին մինչեւ 30 տարեկանը: Ընդ որում, մասնագետներն ուսումնասիրել են բոլոր նմուշները եւ միայն 5-ի դեպքում են են կարողացել պարզել հապլոխումբը: Այսպես՝ Y քրոմոսոմով ժառանգվող R1b-M343 հապլոխմբերը պատկանում էին եվրոպացիների, իսկ X քրոմոսոմները՝ ասիացիների:

Այս կապակցությամբ գիտնականները հայտնել են, որ Չինգիզպանի սերունդները եվրոպացիներ են եղել, որոնք տեղափոխվել են Մոնղոլիայի տարածք եւ հետո ամուսնացել ասիացի կանանց հետ:

Գիտնականները նշում են, որ այս վարկածը կասկածի տակ է մնում, քանի դեռ չի հայտնաբերվել Չինգիզխանի գերեզմանը: