Կուբայի գլխավոր պարբերականները նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ լույս են տեսել սգո համարով: Կուբայի կոմունիստների Granma թերթը եւ երիտասարդական Juventud Rebelde-ը վաճառքի են հանվել սեւ շրջանակով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սովորաբար կղզու Կոմկուսի տպագիր մարմնի արտաքին ձեւավորումը եւ գլխատառերը լինում են կապույտ գույով, իսկ երիտասարդական պարբերականինը՝ կապույտ:  Ընդ որում, դրանք նվիրված են սոցիալիստական Կուբայի հիմնադրին: Համարները Կուբայի հեղափոխության պատմական առաջնորդի ելույթից դրվագներ, նրան նվիրված հոդվածներ եւ բանաստեղծություններ են պարունակում:

Կուբայում այսօր առավոտից գործում է միայն մեկ պետական հեռուստաալիք՝ Cubavision-ը, որը բացառապես Ֆիդել Կաստրոյի մասին հաղորդումներ է հեռարձակում:

Հիշեցնենք, որ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին 91 տարեկան հասակում: Նրան հուղարկավորելու են դեկտեմբերի 4-ին: