Ֆրանսիայի Գավր նավահանգստից ոչ հեռու՝ Սենա գետում, 14 մ երկարությամբ կաշալոտի լեշ են գտել, հայտնում է AFP-ը:
Ծովային կաթնասունների եւ թռչունների պահպանության Pelagis դիտարանի տեղեկություններով՝ կաշալոտը կշռում է մոտ 15 տոննա: Հրապարակված լուսանկարներում երեւում է, որ հսկայական կենդանին բաց երախով պառկած է կողքի վրա:
Մեկ շաբաթ առաջ կաշալոտ էին տեսել նաեւ Օֆլեր նավահանգստում, որը Գավրի դիմաց է գտնվում: Սակայն հայտնի չէ արդյոք, թե խոսքը նույն կենդանու մասին է, թե ոչ:
Կենդանու դին վտանգ է ներկայացնում նավերի համար, ուստի այն կմասնատեն եւ կտեղափոխեն:




























