Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում այսօր՝ նոյեմբերի 29-ին,  փրկարարներին 2 ժամ անց է միայն  հաջողվել  հանգցնել ավտոտնակում բռնկված հրդեհը: NEWS.am-ի հետ զրույցում Սարուխանի նախկին գյուղապետ Վահան Գեւորգյանը նշեց, որ այրվել է ավտոտնակի կտուրում եղած անասնակերն ու ձմռան վառելիքը՝ փայտը: Նրա խոսքով, տուժածներ չկան: Թե ինչից է ավտոտնակի կտուրում հրդեհն առաջացել, դեռ պարզ չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սարուխան գյուղում այրվում է ավտոտնակ, սակայն, ուժեղ քամու պատճառով փրկարարներին չի հաջողվում հանգցնել այն: