ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնին նշանակել է բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նախարար, հայտնում է The Washington Post–ը։

«Ես հուզված եմ ու ուրախ բժիշկ Բեն Քարսոնին բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նոր նախարարի պաշտոնում նշանակելու համար»,– ասել է Թրամփը։

Հաղորդվում է, որ Քարսոնը առաջին աֆրոամերիկացին է նոր կառավարությունում։

Բեն Քարսոնը ամերիկացի բժիշկ–նյարդավիրաբույժ է եւ գրող, նա առաջինն է, ով բաժանել էր ծոծրակային սիամական երկվորյակներին։