Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը Ադանայում դեկտեմբերի 5-ին Ինջիրլիքի ռազմաբազա այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ժոզեֆ Դանֆորդի հետ։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Ինջիրլիքում ուսումնասիրել է թուրքական զինուժի մարտական պատրաստվածությունը, որից հետո հանդիպել է ամերիկացի զինվորականների Սուրբ Ծնունդը շնորհավորելու համար Ինջիրլիք ժամանած ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ժոզոֆ Դանֆորդի հետ։
Հանդիպման թեմաների հետ կապված տեղեկություն չի հաղորդվել։





























